Մարտի 5-ին Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան հյուրընկալեց Նորարարության Հայկական Հիմնադրամի ներկայացուցիչներին։
Այցի շրջանակում հյուրերը հանդիպեցին ԱԱԳԼ տնօրեն Գևորգ Քառյանի և գիտության գծով տնօրենի տեղակալ Արթուր Հակոբյանի հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին լաբորատորիայի գիտահետազոտական գործունեությունը, ենթակառուցվածքներն ու զարգացման հիմնական ուղղությունները։ Քննարկվեցին նաև գիտություն–կրթություն–արդյունաբերություն համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Այցի ընթացքում հյուրերը շրջայց կատարեցին Նանոկառուցվածքների և նանոնյութերի հետազոտական խմբի «Մաքրասենյակ» լաբորատորիայում, որտեղ ծանոթացան իրականացվող հետազոտություններին, կիրառվող տեխնոլոգիաներին և ժամանակակից սարքավորումներին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հնարավոր համագործակցության ուղղություններ՝ գիտական և տեխնոլոգիական նախաձեռնությունների զարգացման, ինչպես նաև նորարարական ծրագրերի իրականացման շրջանակում։
Հունիս
spasvoxtest
Հունիս
Երեխաների պաշտպանության միջազգային օր
Մայիս
ԱԱԳԼ-ի մասնակցությունը «Global Education EXPO 2026» միջազգային ցուցահանդեսին
Փետրվար
ԱԱԳԼ-ի մասնակցությունը «Successful R&I in Europe 2026» եվրոպական ցանցային միջոցառմանը
Դեկտեմբեր - Ապրիլ
ՌՈՒԲԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ 70-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՄԻՆԱՐ ԱԱԳԼ-ՈՒՄ
Դեկտեմբեր - Հունիս
ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱԱԳԼ-ՈՒՄ

Շիրակացու Ճեմարանի աշակերտների հետ պրակտիկայի ամփոփման արարողություն

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի այցը ԱԱԳԼ

ԱԱԳԼ տնօրեն Գևորգ Քառյանի և Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկի միջև

Հանդիպում ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Պ. Մուժիկյանի հետ

STEM գիտաճամբարի մասնակիցների այցը ԱԱԳԼ