Լուրեր

«Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ – ԱԱԳ-2026» գիտաժողով

🗓 Սույն թվականի մայիսի 11-ից 16-ը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի կունենա «Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ – ԱԱԳ-2026» գիտաժողովը։

 

Գիտաժողովի ընթացքում կներկայացվեն ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում իրականացված հետազոտությունների արդյունքները։

 

Գիտաժողովի նպատակներն են՝

🔹 խթանել գիտահետազոտական խմբերի միջև համագործակցությունը,

🔹 ամրապնդել միջգիտակարգային կապերը,

🔹 նպաստել Հայաստանում ժամանակակից գիտական միջավայրի զարգացմանը։

 

📌 Բանավոր զեկույցներով հանդես կգան դրամաշնորհային ծրագրերի ղեկավարները, իսկ երիտասարդ հետազոտողները կներկայանան պաստառային (poster) ներկայացումներով։

 

Մանրամասների համար այցելեք 👉 https://pes26.aanl.am/


Share
  • Facebook
  • Instagram
  • Linkedin
  • Telegram

Սպասվող միջոցառումներ6

Բոլոր միջոցառումները

Առնչվող թեմաներ